Պապական տաճարում անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» պատարագը - Mediamax.am

2051 դիտում

Պապական տաճարում անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» պատարագը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը:

Այն նվիրված էր Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

 

Արարողությանը ելույթով հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

 

«Չնայած հակամարտություններին եւ հատկապես վերջերս հարեւան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետեւանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին եւ աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության եւ համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:

 

Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաեւ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, եւ հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը եւ համերաշխության ուղերձները», - ասել է Արարատ Միրզոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին