«Պուշկինի ոլորաններում» բացվել է Պուշկինի արձանը - Mediamax.am

3026 դիտում

«Պուշկինի ոլորաններում» բացվել է Պուշկինի արձանը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ասյօր Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի «Պուշկինի ոլորաններ» կոչվող հատվածում կայացել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ:

 

Միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը տեղի է ունենում Ստեփանավան քաղաքում:

 

Հակոբ Արշակյանն ասել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների եւ բարեկամական սերտ հարաբերությունների մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին