Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք - Mediamax.am

2940 դիտում

Ռուս խաղաղապահներն այցելել են Դադիվանք


Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանք վանական համալիրը։

Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ռուս խաղաղապահներին պատմել է XII-XIII դարերում վանքի ստեղծման պատմությունը»։

 

«Մենք շոշափեցինք մեր նախնիների պատմությունը, եւ տուն հասնելուն պես անպայման կպատմենք մեր երեխաներին, թոռներին եւ հարազատներին այս վայրի մասին», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:

 

Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ «Դադիվանքը միջնադարյան Հայաստանի ամենամեծ վանական համալիրներից է»։

 

«Համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա։ «Դադիվանք» անվանումը վանքին տրվել է ի պատիվ Հայաստանի արեւմտյան մասում քրիստոնեություն քարոզող սուրբ Դադեի, ով եղել է Թադեոս առաքյալի աշակերտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Մեդիամաքսը նշում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են Դադիվանքի հսկողությունը, որը գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում, որը փոխանցվել է Ադրբեջանին՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին