Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ - Mediamax.am

571 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմում Վեհափառ Հայրապետը կհանդիպի թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի հետ, հանդիպումներ կունենա նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:

 

«Նախատեսվում են այլ անձանց եւ կազմակերպությունների հետ հանդիպումներ, որոնց ընթացքում կարծարծվեն արցախյան երկրորդ պատերազմի պատճառած հետեւանքների եւ առկա մարտահրավերների հետ առնչված հարցեր», - ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին