ՌԴ օդային տարածքը փետրվարի 1-ից կբացվի ՀՀ քաղաքացիների համար - Mediamax.am

2544 դիտում

ՌԴ օդային տարածքը փետրվարի 1-ից կբացվի ՀՀ քաղաքացիների համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից հնարավորություն կունենան օդային ճանապարհով մեկնել դեպի Ռուսաստան՝ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է, որ գործարկվում է «Ճամփորդիր առանց Covid» պիլոտային ծրագիրը, որի վերաբերյալ որոշում են կայացրել ՀՀ եւ ՌԴ կառավարությունները:

 

«Մեկնարկող պիլոտային ծրագիրը կգործի մինչեւ մարտի 1-ը, բայց գործնականում կարծում եմ, որ այն կաշխատի, քանի որ նախափորձարկումը հաջող է անցել:

 

Ծրագրի համաձայն՝ քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ կարող է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց Covid» հավելվածը, որից հետո թեստավորվել այնտեղ նշված լաբորատորիաներից մեկում՝ թռիչքից ամենաուշը 72 ժամ առաջ:

 

Թեստի բացասական պատասխանի դեպքում այն ինքնաշխատ եղանակով արտահայտվում է հավելվածում, այնուհետեւ մեկնելիս այդ փաստը QR կոդով հաստատվում է Հայաստանի եւ Ռուսաստանի օդանավակայաններում»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին