Արսեն Թորոսյան. «Իրավիճակը կայուն եւ կառավարելի է» - Mediamax.am

2849 դիտում

Արսեն Թորոսյան. «Իրավիճակը կայուն եւ կառավարելի է»


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ նախորդ շաբաթների համեմատ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն այժմ կայուն է։

Կառավարության նիստում նախարարը նշել է, որ բուժօգնության կազմակերպման մասով իրավիճակը մնում է «թեթեւ եւ կառավարելի»։

 

«Հաշվի առնելով տնտեսական աշխուժությունը եւ ազգաբնակչության շարժունակությունը, այդ թվում՝ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, կարծում եմ՝ դժվար է լինելու ներկայիս օրական արձանագրվող դեպքերից ավելի քիչ դեպքեր ունենալը։ Այսօրվա իրավիճակը պահպանելու համար պետք է պահել առկա սահմանափակումները»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին