Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան - Mediamax.am

3669 դիտում

Հայաստանը 3 ինքնաթիռ օգնություն կուղարկի Լիբանան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշվել է, որ նախատեսվում է երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն (դեղորայք եւ սնունդ) ուղարկել Լիբանան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ առաջին թռիչքը պլանավորված է օգոստոսի 8-ին երեկոյան՝ ժամը 21:00-ին, որով հիմնականում դեղորայք կտեղափոխվի։

 

«Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, եւս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Հիմա ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը»,- ասել է Տիգրան Ավինյանը:

 

Լիբանան են այցելելու Հայաստանի կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին եւ հանդիպումներ ունենան Լիբանանի կառավարության եւ հայ համայնքի անդամների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին