Փիթեր Գեբրիելի 70-ամյակն ու Տրոմսյոի պատմական համերգը - Mediamax.am

exclusive
11034 դիտում

Փիթեր Գեբրիելի 70-ամյակն ու Տրոմսյոի պատմական համերգը


Փիթեր Գեբրիելը 2010 թվականին
Փիթեր Գեբրիելը 2010 թվականին

Լուսանկարը` REUTERS

Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը
Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը
Փիթեր Գեբրիելը STARMUS փառատոնում
Փիթեր Գեբրիելը STARMUS փառատոնում
Փիթեր Գեբրիելը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը
Փիթեր Գեբրիելը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը

Լուսանկարը` Starmus/Max Alexander

46664 համերգը Տրոմսյո քաղաքում
46664 համերգը Տրոմսյո քաղաքում

Լուսանկարը` REUTERS


2020 թվականի փետրվարի 13-ին աշխարհահռչակ երաժիշտ Փիթեր Գեբրիելը դարձավ 70 տարեկան: Նա արդեն 10 տարի հանդիսանում է մեր հայրենակից, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հիմնադրած STARMUS փառատոնի խորհրդի անդամ եւ Գարիկին խնդրեցի պատմել անվանի երաժշտի մասին:

«Փիթեր Գեբրիելին դժվար է նկարագրել մի քանի նախադասությամբ, քանի որ նա մի մարդ է, ում արվեստը մշտապես լի է հեղափոխական գաղափարներով», - ասում է Գարիկ Իսրայելյանը:

 

Պատմում է, որ երաժշտի հետ առաջին անգամ հանդիպել է 2005 թվականի հունիսին, նորվեգական Տրոմսյո քաղաքում Նելսոն Մանդելայի հիմնադրամի կազմակերպած նվիրված 46664 համերգի ժամանակ:

46664 համերգը Տրոմսյո քաղաքում 46664 համերգը Տրոմսյո քաղաքում

Լուսանկարը` REUTERS

«Համերգի ժամանակ իմ նախաձեռնությամբ Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը պետք է միասին ելույթ ունենային: Այնտեղ էր նաեւ Փիթեր Գեբրիելը: Նրան խնդրեցի բեմ դուրս գալ եւ ստեղնային գործիքով մասնակցել Ջիվան Գասպարյանի եւ Բրայան Մեյի ելույթին:

 

 

Նա ասաց, որ շատ դժվար է առանց փորձի նման բան անել միանգամից բեմում: Բայց ես շատ խնդրեցի, եւ նա ի վերջո համաձայնեց: Համերգից հետո Led Zeppelin-ի երգիչ Ռոբերտ Պլանտն ինձ ասաց, որ հոյակապ կատարում էր», - հիշում է Գարիկ Իսրայելյանը:

Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը Փիթեր Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը եւ Բրայան Մեյը

 

Այդ համերգից մի քանի տարի անց Գարիկը Փիթեր Գեբրիելին հրավիրեց Հայաստան: 

 

Երեւանում նա ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդում եւ ասաց, որ ամոթալի է համարում այն փաստը, որ իր երկիրը՝ Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, պատմում է Գարիկը:

Փիթեր Գեբրիելը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը Փիթեր Գեբրիելը, Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը

Լուսանկարը` Starmus/Max Alexander

Խոսելով STARMUS-ի շրջանակում իրենց համատեղ աշխատանքի մասին, հայ գիտնականն ասում է, որ Փիթեր Գեբրիելը շատ է գնահատում գիտությունը եւ քաջ հասկանում է, որ առանց գիտության մարդկության խնդիրները չեն լուծվելու:

Փիթեր Գեբրիելը STARMUS փառատոնում Փիթեր Գեբրիելը STARMUS փառատոնում

 

«Մենք հաճախ ենք հանդիպում եւ խոսում մարդկության առջեւ ծառացած խնդիրների, գիտության եւ երաժշտության էվոլյուցիայի մասին, եւ այդ 2-3 ժամն շատ արագ են թռչում: Նրա հետ շփվելիս հասկանում ես, որ հարաբերականության տեսությունը ստուգելու համար անպայման չէ լույսի արագությամբ շարժվել. կարելի է գտնվել Փիթեր Գեբրիելի նման մարդկանց հզոր գրավիտացիոն դաշտում եւ ժամանակը ուրիշ ընթացք կստանա», - եզրափակում է Գարիկ Իսրայելյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին