Ծիծեռնակաբերդում Ավրորա Մարդիգանյանի պատվին ծառուղի կբացվի - Mediamax.am

1796 դիտում

Ծիծեռնակաբերդում Ավրորա Մարդիգանյանի պատվին ծառուղի կբացվի


Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը (Armenia Tree Project) հայտարարում են, որ հոկտեմբերի 20-ին առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում Ծիծեռնակաբերդում ծառեր կտնկվեն:

Նոր ծառուղին կանվանակոչվի Ավրորա Մարդիգանյանի պատվին:

 

Միջոցառումն անցկացվում է առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը գլոբալ քաղաքացիների համար փոփոխությունների նոր ու նշանակալի հարթակ կդառնա: 

 

Այստեղ իրենց դերակատարումը կունենան քաղաքական, գիտական, գործարար եւ արվեստի ոլորտների համաշխարհային առաջատար դեմքերը՝ հանդես գալով ներկա եւ ապագա սերունդների համար ամենահրատապ համաշխարհային խնդիրները հաղթահարելու միասնական հանձնառությամբ: Իր տեսակով տարածաշրջանում առաջին այս ֆորումի համահիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը: 

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի շնորհման արարողությունը 2019թ. հոկտեմբերի 19-ին է՝ հանրության համար բաց միջոցառման ընթացքում: 

 

Հոկտեմբերի 20-ին կկայանա յուրահատուկ բարեգործական համերգ-նվիրում՝ աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւի եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: 

 

Բարեգործական համերգի մուտքը միայն հրավիրատոմս-նվիրատվությամբ է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին