Վախճանվել է Շառլ Ազնավուրը - Mediamax.am

12822 դիտում

Վախճանվել է Շառլ Ազնավուրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 94 տարեկան հասակում վախճանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հաղորդում է AFP գործակալությունը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։

 

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա հեղինակած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը եւ այլք։ 

 

Հայկական թեման շոշափվում է մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», «Քեզ համար, Հայաստան»:

 

1988թ. սպիտակյան ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ: 1964-ին, 1996-ին եւ 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երեւանի հրապարակներից մեկը։

 

2009թ. հունիսի 26-ից Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ու այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն էր, նույն թվականի հունիսի 30-ից՝ Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին