Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Lydian International ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին եւ խորհրդի անդամ Ջիլիան Դեյվիդսոնին:
«Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը եւ դրա լուծման հնարավոր ուղիները: Վարչապետն այս համատեքստում ընդգծել է Սեւանի ջրային պաշարների եւ Ամուլսարի շրջանի ջրային աղբյուրների անվտանգության առաջնահերթությունն ու կարեւորությունը: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա: Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ Lydian International-ի եւ հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը», - ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: