Հայ-վատիկանյան կապերին «նոր շունչ» կհաղորդվի - Mediamax.am

3473 դիտում

Հայ-վատիկանյան կապերին «նոր շունչ» կհաղորդվի


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել հայ-վատիկանյան համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Այս մասին նա ասել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի (նստավայրը՝ Թբիլիսի) հետ հանդիպմանը, որը նրան է հանձնել իր հավատարմագրերի պատճենը:

 

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձեւաչափում, դինամիկ եւ հետեւողական երկխոսություն, եւ Հայաստանը հաստատակամ է շարունակել համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

 

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն է՛լ ավելի զարգացնելու ուղղությամբ:

 

Զրուցակիցները նշել են, որ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը լավ հնարավորություն է ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին