«Այբ»-ը կշարունակի մասնակցությունը FAST-ի գործունեությանը - Mediamax.am

4258 դիտում

«Այբ»-ը կշարունակի մասնակցությունը FAST-ի գործունեությանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը՝ որպես Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր, շարունակելու է իր ներդրումը բերել FAST-ի կանոնադրական նպատակների իրականացմանը։

«Այբ»-ի հաղորդագրության համաձայն՝ FAST-ում իրենց ամբողջական ներդրումը կազմելու է $ 500 000։

 

FAST-ը մեկ տարեկան է

«Հաշվի առնելով FAST հիմնադրամի առաքելությունը՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունը եւ գիտական առաջխաղացումը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգի ստեղծումը՝ կարեւոր ենք համարում մեր շարունակական աջակցությունը FAST-ին եւ հայտարարում մեր երկարաժամկետ հանձնառության մասին»,- ասված է «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարության մեջ։

 

«FAST-ին մասնակցության շնորհիվ՝ մենք մեր ներդրումն ենք ունենում Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման մեջ, որի հիմքը մենք դրել ենք «Արարատյան բակալավրիատ» միջազգայնորեն ճանաչված հայալեզու կրթական ծրագրի մշակման շնորհիվ: Մրցունակ հանրակրթությունը հիմքն է մրցունակ բարձրագույն կրթության»,- ասել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մերի Մամիկոնյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին