«Իգլա»-ի գործով քննվում է կասկածյալների մասնակցության աստիճանը - Mediamax.am

5294 դիտում

«Իգլա»-ի գործով քննվում է կասկածյալների մասնակցության աստիճանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն այսօր հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ իրականացվող նախաքննության ներկայիս փուլում կասկածյալների մասնակցությամբ կատարվում են տարաբնույթ քննչական գործողություններ:

 

ԱԱԾ-ում ընդգծել են, որ քննչական գործողություններն ուղղված են կատարված հանցանքին կասկածյալներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը եւ աստիճանը հստակեցնելուն, ինչպես նաեւ դեպքի մյուս հանգամանքները պարզաբանելուն:

 

«Միաժամանակ, Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ անցկացվում են համատեղ միջոցառումներ՝ հայտնաբերված ռազմամթերքը հայ-վրացական պետական սահմանով ենթադրաբար անցկացնելու վերաբերյալ ձեռք բերված նախնական տվյալների հավաստիությունը ստուգելու համար»,- նշել են ԱԱԾ-ում:

 

Հիշեցնենք, որ Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել էր 3 անձ, այդ թվում՝ Սամվել Բաբայանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին