Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվում - Mediamax.am

6823 դիտում

Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարց չի քննարկվում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները:

Ինչպես հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունում, «երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

 

«Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝  ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար, Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության», - ասված էՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

 

Քննությունը վարում են ՀՀ եւ ՌԴ իրավապահ մարմինները:

 

«Հայկական կողմը  հետեւողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»,- հայտնել են դատախազությունում:

 

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները՝ Սերյոժա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Աիդա Ավետիսյանը, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը:

2014 թվականին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր:

Սպանությունների կատարման կասկածյալը ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին