ԱՄՆ-ն եւ Թուրքիան քննարկել են խաղաղության հեռանկարը Կովկասում - Mediamax.am

3044 դիտում

ԱՄՆ-ն եւ Թուրքիան քննարկել են խաղաղության հեռանկարը Կովկասում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քուրթ Քեմփբելն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը Վաշինգտոնում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ապահովման հարցերը:

«Նրանք քննարկել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցության հետագա ընդլայնման ուղիները՝ տարածաշրջանային եւ համաշխարհային առաջնահերթություններին համապատասխան։ Քեմփբելը եւ Աքչապարը հատուկ ուշադրություն են դարձրել Կենտրոնական Ասիայում տնտեսական համագործակցությանը, Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն եւ Ասիայում եւ նրա սահմաններից դուրս միասին աշխատելու այլ հնարավորություններին», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին