Իրանը հորդորում է «տարածաշրջանից դուրս անվտանգություն չփնտրել» - Mediamax.am

3663 դիտում

Իրանը հորդորում է «տարածաշրջանից դուրս անվտանգություն չփնտրել»


Լուսանկարը` https://www.mil.am/


Երեւան: Մեդիամաքս: Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշթիանին իր հայ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանն ասել է, որ «Կովկասյան տարածաշրջանը չպետք է մրցակցության դաշտ դառնա այլոց համար»։

Ըստ իրանական IRNA գործակալության, Թեհրանում կայացած հանդիպմանն իրանցի նախարարն ասել է.

 

«Տարածաշրջանից դուրս անվտանգություն փնտրելը հակառակ արդյունքն է ունենում, տարածաշրջանը վերածում է հակամարտությունների վայրի եւ ավելի շատ մարտահրավերներ է առաջացնում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության համար»:

 

Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը եւ զարգացման հեռանկարները:

 

«Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին