«Անցակետի հիմնումը մեր իրավունքն է», ասել է Ալիեւը Ֆրանսիայի ԱԳ նախարարին - Mediamax.am

2034 դիտում

«Անցակետի հիմնումը մեր իրավունքն է», ասել է Ալիեւը Ֆրանսիայի ԱԳ նախարարին


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Բաքվում Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ հանդիպմանն ասել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին անցակետի հիմնումը մեր ինքնիշխան իրավունքն է»։

Իլհամ Ալիեւը նշել է, որ «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ստանձնել է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»։

 

Նրա խոսքով, «Երեւանը խոչընդոտում է դեպի Նախիջեւան միջանցքի ստեղծմանը, դուրս չի բերում իր զորքերը Ադրբեջանի այն տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաեւ, չարաշահելով Լաչինի միջանցքը, մատակարարում էր զենք եւ այլ ռազմական նշանակության բեռներ Ղարաբաղին»։

 

«Լաչինի ճանապարհի սկզբում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի արտահայտությունն է եւ ապահովում է երկրի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին