Հասանովն ու Աքարը հետեւել են Իրանի հետ սահմանին ընթացող վարժանքներին - Mediamax.am

2713 դիտում

Հասանովն ու Աքարը հետեւել են Իրանի հետ սահմանին ընթացող վարժանքներին


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարն այսօր հետեւել են «Եղբայրական բռունցք» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությանը, որն անցկացվում է Իրանի հետ սահմանակից շրջաններում։

Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերի, օդուժի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական, հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումներ։

 

«Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ուղղված սպառնալիքներն ու սադրանքները, անկախ նրանից, թե որտեղից եւ ումից ենք դրանք արվում, մենք կընկալենք որպես երկու պետության դեմ ուղղված։ Ընկերներին կընկալենք որպես ընդհանուր ընկերներ, թշնամիներին՝ որպես ընդհանուր թշնամիներ։ Դրանում ոչ ոք չպետք է կասկածի»,- ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Հուլուսի Աքարի այս խոսքերը։

 

Զորավարժությունների թեման այսօր հեռախոսազրույցում քննարկել են նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիևը։

 

Ալիեւը, մասնավորապես, ասել է, որ ««Եղբայրական բռունցք» զորավարժությունները թուրք-ադրբեջանական միասնության եւս մեկ դրսեւորում են»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին