Ալիեւ. «Հիմա կարեւոր է չքանդել հարաբերությունների կարգավորման գործընթացը» - Mediamax.am

4912 դիտում

Ալիեւ. «Հիմա կարեւոր է չքանդել հարաբերությունների կարգավորման գործընթացը»


Լուսանկարը` kremlin.ru


Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանին տիրող իրավիճակը։

 

Վլադիմիր Պուտին.

 

- Իհարկե, այսօր բոլորս խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։ Մենք այդ մասին խոսել ենք ձեզ հետ: Անցած գիշեր ես խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ՝ Ձեզ տեղեկացրել եմ այդ մասին։ Լավ է, որ համակարգված ջանքերով էսկալացիան ի վերջո հաղոջվեց դադարեցնել, բայց, որքան հասկանում եմ, իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ։

 

Իլհամ Ալիեւ.

 

- Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ հայ-ադրբեջանական սահմանի գոտում սրացմանը օպերատիվ արձագանքելու համար։ Բախումները տեւել են ութ ժամից էլ քիչ, եւ այն, որ դրանք դադարեցվել են, թեեւ հայկական կողմը անմիջապես չսկսեց իրականացնել հրադադարը, բայց ընդհանուր առմամբ մոտ երկու օր է, ինչ հրադադարը պահպանվում է, վկայում է այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չուներ։ Ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են։ Դրանք զոևգորդվում էին երկու կողմից բազմաթիվ զոհերի հետ։ Բայց գլխավորն այն է, որ հաջողվեց կայունացնել իրավիճակը եւ այն տեղափոխել խաղաղ հուն։

 

Այն տեղեկությունների համաձայն, որ ես ստանում եմ տեղերից, շուրջ երկու օր է, ինչ իրավիճակը կայուն է։ Հիմա կարեւորը հարաբերությունների կարգավորման սկսվող գործընթացը չքանդելն է։ Մենք ողջունում ենք դրան ուղղված Ռուսաստանի ջանքերն, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի, սահմանազատման գործընթացի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում։ Իհարկե, այս ամենը մանրամասն կքննարկենք։

 

Կրկին ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Կովկասում իրավիճակը կայուն լինի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին