Փաշինյանը եւ Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումները - Mediamax.am

3906 դիտում

Փաշինյանը եւ Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային զարգացումները


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր հայ-վրացական սահմանի Բագրատաշենի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

 

Կառավարությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին կարեւորել են կամուրջի գործարկումը եւ ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

 

Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

 

Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետեւողականորեն խորացնելու եւ ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին