Փաշինյան. Բրյուսելում արձանագրվել է Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների տարբերությունը - Mediamax.am

2241 դիտում

Փաշինյան. Բրյուսելում արձանագրվել է Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների տարբերությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Բրյուսելում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններին, նա ասել է.

 

«Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը համարում է լուծված է, Հայաստանը համարում է, որ այն լուծված չէ: Խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում Ադրբեջանը ներկայացրել է իր հինգ սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումները եւ օրակարգը ու ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ:

 

Մեր առաջադրած սկզբունքներում առաջադրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Քանի որ քննարկումների արդյունքում կողմերի միջեւ ձեւակերպումների շուրջ համաձայնություն չի եղել, Եվրամիության խորհրդի նախագահը որոշել է հայտարարություն անել, որը հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից: Ինչքանով է ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին