Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին - Mediamax.am

4523 դիտում

Ալիեւը հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների առաջիկա հանդիպման մասին


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսված է Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։

Ելույթ ունենալով այսօր «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, Ալիեւն ասել է, որ «Հայաստանի հետ հաշտեցումը հեշտ գործընթաց չէ, բայց դրան այլընտրանք չկա»։

 

«Ադրբեջանական հասարակությունը ըմբռնումով է մոտենում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացին։ Դա հեշտ չէ, մենք դա հասկանում ենք, սակայն մեզ պետք չէ նոր պատերազմ։ Միաժամանակ մենք պետք է պաշտպանվենք Հայաստանից եկող հնարավոր ռեւանշիստական ռիսկերից։ Ուստի մի կողմից մենք պետք է հզորացնենք մեր բանակը, մյուս կողմից՝ ադրբեջանական հասարակությանը պատրաստենք խաղաղության»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Նա առաջարկել է կապեր հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ քաղաքացիական հասարակության՝ հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների մակարդակով։

 

Իլհամ Ալիեւն ասել է, որ «դրական ուղերձներ են գալիս Ղարաբաղում ապրող հայերից, եւ առաջին շփումներն արդեն սկսվել են»։

 

«Նրանք կարող են մասնակցել միասնական ադրբեջանական պետության տնտեսական զարգացմանը, իրենց ավելի ապահով եւ հանգիստ զգալ։ Բայց դրա համար նրանք, առաջին հերթին, պետք է վերջ տան անջատողական միտումներին, գիտակցեն իրողությունները։ Նրանք պետք է նայեն աշխարհագրությունը եւ հասկանան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ շատ մոտ ապագայում վերադառնալու են Քելբաջար, Լաչին, Շուշա, Աղդամ, եւ նրանք ստիպված են լինելու ապրել նման միջավայրում՝ հարեւանությամբ։ Նրանք պետք է վերջ դնեն թշնամությանը, մեկուսացնեն անջատողականներին։ Եվ կտեսնեն այդ ամենի օգուտը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին