Ալիեւ. Հայաստանի հետ պատերազմել ենք «պահպանելով բոլոր կանոնները» - Mediamax.am

3718 դիտում

Ալիեւ. Հայաստանի հետ պատերազմել ենք «պահպանելով բոլոր կանոնները»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը պահպանում էր ռազմական գործողություններ իրականացնելու բոլոր կանոնները եւ չէր կռվում խաղաղ բնակչության դեմ։

«Մենք պատերազմում էինք արժանապատվորեն, պահպանում էինք պատերազմի բոլոր կանոնները, չէինք կռվում քաղաքացիական անձանց դեմ, չէինք ռմբակոծում շենքերը, չէինք գործում նման վայրագություններ, չնայած այն բանին, որ վրեժխնդրության ծարավը միշտ ապրել է մեր ժողովրդի սրտում։ Ի վերջո, հայերը ցեղասպանություն էին իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականություն էին վարում, ուստի վրեժխնդրության զգացմունքը արդարացված էր։ Բայց ես միշտ ասում էի, որ մենք թշնամու հետ հաշիվները կմաքրենք մարտադաշտում»,- ասել է Ալիեւը՝ հանդիպելով մարզիկների հետ։

 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ պատերազմի ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում 30-ից պակաս զոհ է եղել։ «Դա էլ այն պատճառով, որ այդ խաղաղ բնակիչները մասնակցել էին մարտերին»,- հավելել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին