«Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ» - Mediamax.am

1846 դիտում

«Մոսկվան ստիպված էր համակերպվել Կովկասում Թուրքիայի դերի հետ»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվայի Կարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի կարծիքով, Մոսկվան ստիպված էր համակերպվել Հարավային Կովկասում Թուրքիայի դերի եւ Ադրբեջանում նրա ռազմական ներկայության հետ:

«Ռազմավարական լանդշաֆտը Հարավային Կովկասում փոխվեց 2020 թվականին, երբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում: Ռուսաստանը ի վիճակի չէր կանխել բախումը. նա հեռու էր մնում ռազմական գործողություններից, սակայն կարողացավ կասեցնել դրանք հենց որ Ադրբեջանի հաղթանակը ակնհայտ դարձավ: Ռուսաստանը մասնակցել էր խաղաղության հաստատմանը, շփվելով երկու կողմերի հետ եւ, միավորելով նրանց բանակցությունների համար, իր զորքերը մտցրեց Ղարաբաղի տարածք», - գրում է Դմիտրի Տրենինը «Եվրոպան եւ Ռուսաստանը. Փակուղի, որտեղից հնարավոր է դուրս գալ» հոդվածում:

 

«Մոսկվան ստիպված էր համակերպվել Հարավային Կովկասում Թուրքիայի դերի եւ Ադրբեջանում նրա ռազմական ներկայության հետ: Ռուսաստանի դիրքերը նկատելիորեն տուժել են նաեւ Հայաստանում` ինչպես կառավարության կազմում արեւմտամետ քաղաքական գործիչների գերակշռության, այնպես էլ պատերազմում կրած պարտության պատճառով, որը տեղի ունեցավ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Եվրոպան բնավ չի աջակցում Ղարաբաղում Ռուսաստանի գերիշխող դերին եւ Հայաստանի վրա նրա ազդեցությանը, եւ շատ հավանական է, որ Միացյալ Նահանգները վիճարկի երկուսն էլ: Հայաստանում ներքաղաքական իրավիճակի անկայունությունը կնպաստի Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատմանը», - նշում է քաղաքագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին