Փաշինյանի կարծիքով, Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ - Mediamax.am

5228 դիտում

Փաշինյանի կարծիքով, Հայաստանին նոր Սահմանադրություն է անհրաժեշտ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում»:

Այս մասին նա ասել է հունվարի 18-ին Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ։

 

«Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների: Համոզված եմ, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելն ամենահարմարն է ՀՀ համար: Կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա»,- ասել է Փաշինյանը:

 

Նրա խոսքով, ՀՀ-ն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին