Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը քննարկել են հայաստանյան ներկայիս զարգացումները - Mediamax.am

3732 դիտում

Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը քննարկել են հայաստանյան ներկայիս զարգացումները


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական եւ ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնել են, որ    Գարեգին Երկրորդը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի՝ Հայաստանին ու արցախահայությանը ցուցաբերվող շարունակական զորակցությունն ու աջակցությունը:

 

«Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Նուբար Աֆեյանն անդրադարձել են  Հայաստանում տեղ գտած զարգացումներին, հայ ժողովրդի առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերներին, ինչպես նաեւ Արցախի բռնազավթման ու հայաթափման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ազատ արձակման եւ Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Սփյուռք կապին, Սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերներին՝ կարեւորելով Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին