Լուկաշենկոն առաջարկում է վերանայել ՀԱՊԿ նորմատիվ-իրավական բազան - Mediamax.am

4838 դիտում

Լուկաշենկոն առաջարկում է վերանայել ՀԱՊԿ նորմատիվ-իրավական բազան


Լուսանկարը` https://www.belta.by/


Երեւան։ Մեդիամաքս։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է «ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայի վերանայման» անհրաժեշտության մասին։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Մինսկում ՀԱՊԿ-ի Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի անդամների հետ հանդիպմանը Լուկաշենկոն, մասնավորապես, ասել է.

 

«Պետք է տեսնենք, թե ինչն է մեզ պետք, իսկ ինչը՝ ոչ։ Հեռացնենք այն ամենը, ինչը չի կարող աշխատել եւ երբեք չի աշխատելու եւ թողնենք հիմնական ուղղությունները։ Պետք է վերադառնալ հիմնարար փաստաթղթերին, այնտեղ ամեն ինչ հստակորեն սահմանել եւ համաձայնել, որ այսինչ դեպքում, հակամարտության այս բնույթի դեպքում այսպիսի արձագանք կլինի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին