Փաշինյանի աշխատակազմում քննադատել են Ռուբեն Վարդանյանին - Mediamax.am

3741 դիտում

Փաշինյանի աշխատակազմում քննադատել են Ռուբեն Վարդանյանին


Լուսանկարը` ԱՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն այսօր հանդես է եկել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի քննադատությամբ:

«ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հստակ ընդգծվեց միջազգային կոնսեսուսն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի։ Հստակ եւ առարկայական էին Ադրբեջանին ուղղված կոչերը։ Հնչած հայտարարությունները, բնականաբար, հայկական կողմի գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքն են։ Իսկ այս ամենին զուգահեռ Լեռնային Ղարաբաղից Ռուբեն Վարդանյանը հայտարարում է, թե Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ինքն էր սպասում։ Մտորումների մեծ տեղիք է տալիս, թե ինչ էր սպասում Ռուբեն Վարդանյանը Հայաստանից՝ բացի հարցը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելուց», - գրել է Տարոն Չախոյանը:

 

Նախօրեին Rusarminfo-ին տված հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Ինչո՞ւ ենք ուրիշ երկրների մասին խոսում, մենք Հայաստանի մասին կարող ենք խոսել։ Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն, այդպիսի զգուշություն սրա հետ կապված»:

 

Արցախի պետնախարարն այս հայտարարությունն արել էր նախքան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի գումարումը: Ավելին, այսօր առավոտյան նա շնորհակալություն էր հայտնել Հայաստանի կառավարությանը՝ գործադրված ջանքերի համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին