Փաշինյան. Ռեսթարթը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից - Mediamax.am

8398 դիտում

Փաշինյան. Ռեսթարթը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ պետական կառավարման համակարգը «ռեսթարթի» (վերագործարկման-խմբ.) անհրաժեշտություն ունի:

 

Ներկայացնելով վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արսեն Թորոսյանին՝ նա նշել է, որ «այդ ռեսթարթն է այն հիմնական խնդիրը, որ դրվում է նրա առաջ»:

 

«Պատերազմի հետեւանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց կարող ենք նշել, որ այդ ռեսթարթը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից:

 

Մենք պետք է այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որը հանրությանը մատուցվող ծառայություն է, եւ այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի»,- ասել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին