Կարեն Կարապետյան. «Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ» - Mediamax.am

13425 դիտում

Կարեն Կարապետյան. «Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ «վարչապետն իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:

Ներկայացնում ենք Կարեն Կարապետյանի հայտարարությունը.

 

«Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:

 

Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք եւ արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը: Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետեւողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ եւ միայն մեզ:

 

Այս օրհասական պահը ամենակարեւոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյո՞ք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսեւորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձեւավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձեւավորելու հնարավորություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին