ՄԻԵԴ-ը կարող է շուտով որոշում կայացնել Երեւանի դիմումի վերաբերյալ - Mediamax.am

3296 դիտում

ՄԻԵԴ-ը կարող է շուտով որոշում կայացնել Երեւանի դիմումի վերաբերյալ


Լուսանկարը` https://gdb.rferl.org/


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրախորհուրդն ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շուտով որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված միջանկյալ միջոցներ ձեռնարկելու Երեւանի դիմումի վերաբերյալ:

Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:

 

«ՄԻԵԴ-ը Հայաստանից դիմում է ստացել՝ դատարանի կանոնադրության 39-րդ հոդվածի համաձայն միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ: Դեռ չեմ կարող ասել, թե երբ կկայացվի որոշումն այդ դիմումի վերաբերյալ, բայց ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով», - ընդգծել է Հոլթգենը:

 

ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի խնդրանքով, դատարանը «կողմերին կարող է մատնանշել ցանկացած միջանկյալ միջոց, որն անհրաժեշտ կհամարի»:

 

Միջանկյալ միջոցը՝ դա դիմումատուի կամ պաշտպանվող քաղաքացիների շահերին անուղղելի և էական վնաս հասցնելուն հանգեցնող գործողություններ ձեռնարկելու արգելք է հանդիսանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին