Փաշինյան. Կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա չպետք է հանգիստ քնի - Mediamax.am

13558 դիտում

Փաշինյան. Կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա չպետք է հանգիստ քնի


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին, ձեւակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները:

«Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Հաջորդը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին: Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար: 

 

«Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք պատմական հնարավորություններ բաց թողել եւ բոլորիս խնդիրն է, որպեսզի այս անգամ այդպես չլինի, եւ ես համոզված եմ, որ այդպես չի լինի նաեւ ձեր ծառայության շնորհիվ»,- ամփոփել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին