Երեք սնդուկ ու մեկ ճամպրուկ ժառանգություն՝ Կոստան Զարյանից - Mediamax.am

exclusive
15075 դիտում

Երեք սնդուկ ու մեկ ճամպրուկ ժառանգություն՝ Կոստան Զարյանից


Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Մալխասյանը
Արմեն Մալխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վահան Տեր-Ղեւոնդյանը
Վահան Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեք մեծ սնդուկ ու մեկ ճամպրուկ։ Մատենադարանում առայժմ այսպես են հաշվում Կոստան եւ Արմեն Զարյանների արխիվը, որ իրենց է հանձնվել 2019 թվականի հուլիսին։ Ինչ նյութեր կան սնդուկներում, չգիտի անգամ գրողի թոռը՝ Արա Զարյանը։

 

Նշանավոր գրող Կոստան Զարյանի եւ նրա որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի արխիվը 17 տարի պահվել է Հոկտեմբերյանում՝ ընտանիքի ծանոթների տան նկուղում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանի արխիվի բաժնից նյութերը մաս-մաս տեղափոխվում են վերականգնման բաժին։ Դրանք պահոց չեն մտնի, քանի դեռ չեն փոշեհանվել եւ ախտահանվել. մասնագետները պետք է վստահ լինեն, որ բոլոր փաստաթղթերն «առողջ» են ու այլ նյութերի չեն վնասի։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս պահին փոշեհանում եւ ախտահանում ենք, որպեսզի կարողանանք մոտենալ նյութին։ Նյութի մասին մտածելով՝ նաեւ աշխատողների առողջության մասին պետք է մտածենք, որովհետեւ շնչուղիներով կարող են տարբեր հիվանդություններ ներթափանցել»,-ասում  է Մատենադարանի Արխիվի եւ արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանը։ 

Արմեն Մալխասյանը Արմեն Մալխասյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Առանձին տուփի մեջ փոշեհանված ու ախտահանված նյութերն են՝ հսկայական արխիվի մի փոքր մասը։ Արմեն Մալխասյանն ասում է, որ դրանք նորմալ վիճակում են, բայց եթե հետագայում հիվանդություններ նկատեն, նորից կուղարկեն վերականգնման բաժին՝ բուժման:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանի աշխատակիցներն արխիվի բովանդակությանը դեռ չեն ուսումնասիրել։ Գիտեն այն, ինչ հնարավոր է իմանալ հպանցիկ հայացք գցելով՝ տպագիր ու ձեռագիր նյութերը տարբեր լեզուներով են, կան նաեւ լուսանկարներ։ Փոշուց մաքրված նյութերը հաշվառելու են, մշակեն, դասակարգեն ըստ ժանրերի, համարակալեն։ Դրանից հետո նշանավոր գրողի արխիվը բաց կլինի ուսումնասիրողների համար։

 

Երբ Կոստան Զարյանի ժառանգները նրա արխիվը նվիրաբերեցին Մատենադարանին, ոմանք զարմացան. ինչո՞ւ ոչ  Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն ասում է, որ ցանկությունը Զարյանների ընտանիքին էր։ Մատենադարանում պահվում են նոր ու նորագույն շրջանի նաեւ այլ նշանավոր հայագետների, արվեստագետների, գիտնականների արխիվներ, օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանինը։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծ դեր է խաղում նաեւ այն, որ Մատենադարանում պահպանման պայմանները, թերեւս, լավագույնն են Հայաստանում՝ շնորհիվ 8 տարի առաջ կառուցված մասնաշենքի եւ մեր պահոցների հնարավորությունների։ Բայց գլխավորն այն է, որ Կոստան Զարյանի ամբողջ ժառանգությունը եկավ Հայաստան, որ հավաքվել է մի տեղում։ Մենք ունենք բոլոր պայմանները լավագույն ձեւով այդ փաստաթղթերը պահելու եւ, ըստ անհրաժեշտության, նաեւ նորոգելու։ Թվայնացման հնարավորություն եւս կա։

Վահան Տեր-Ղեւոնդյանը Վահան Տեր-Ղեւոնդյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Իմ կարծիքով, Կոստան Զարյանն ըստ արժանվույն գնահատված չէ։ Հավանականությունը մեծ է, որ նրա արխիվում կլինեն անտիպ գործեր, որոնք պետք է հրատարակել։ Դա էլ առիթ կլինի անդրադառնալու նրա ստեղծագործությանը»,- ասում է Մատենադարանի տնօրենը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օրեր առաջ Արա Զարյանը գրությամբ տեղեկացրել է, որ Մատենադարանին են նվիրաբերում Կոստան Զարյանի Իտալիայում եւ Կանադայում պահվող արխիվային փաստաթղթերը եւս։ Վահան Տեր-Ղեւոնդյանն արդեն նամակով դիմել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Արտգործնախարարությունը նախկինում էլ օգնել է տարբեր երկրներից հայրենիք տեղափոխել արժեքավոր արխիվային նյութեր։

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին