Թամանյանի բացառիկ լուսանկարներն ու Խանջյանի «Վերածնված Հայաստան»-ը - Mediamax.am

exclusive
2234 դիտում

Թամանյանի բացառիկ լուսանկարներն ու Խանջյանի «Վերածնված Հայաստան»-ը


Ալեքսանդր Թամանյանը
Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ

Գրիգոր Խանջյանի «Վերածնված Հայաստան» որմնանկարը
Գրիգոր Խանջյանի «Վերածնված Հայաստան» որմնանկարը
Ալեքսանդր Թամանյանը
Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ

Ալեքսանդր Թամանյանը
Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ


Նկարիչ Գրիգոր Խանջյանի դուստրը՝ Սեդա Խանջյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտին է նվիրել Թամանյանի 3 լուսանկար, որոնցից 2-ը՝ մինչ այս հանրությանն անհայտ։

«Ասաց՝ հայրիկի արխիվում գտա այս նկարները, ու որոշեցի, որ դրանց համար ավելի լավ տեղ է թանգարանը, քան՝ մեր տունը։ Մենք էլ մեծ սիրով ու հարգանքով ընդունեցինք այդ նվերը»,- պատմում է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Ալեքսանդր Թամանյանը Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ


Նա նշում է, որ այս լուսանկարները բացառիկ են, որովհետեւ Խանջյանը դրանցից է օգտվել իր «Վերածնված Հայաստան» որմնանկարում Թամանյանի կերպարը ստեղծելու համար։
Գրիգոր Խանջյանի «Վերածնված Հայաստան» որմնանկարը Գրիգոր Խանջյանի «Վերածնված Հայաստան» որմնանկարը


Թանգարանում նաեւ մեկ այլ պատճառով են շատ կարեւորում այս լուսանկարները։ Մարկ Գրիգորյանն ասում է, որ դրանք բացահայտում են իրական Թամանյանին։

Իր՝ «Երեւան քաղաքի կենսագրությունը» գրքի մի գլուխ Գրիգորյանը նվիրել է Թամանյանի 3 ամենահայտնի դիմանկարներին։ Բայց Խանջյանի արխիվում պահվող լուսանկարները ներկայացնում են բոլորովին այլ Թամանյան։
Ալեքսանդր Թամանյանը Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ


«Երեք դիմանկարներից մեկը Մարտիրոս Սարյանինն է՝ սուր դիմագծերով, սուր մտքով։ Երկրորդը՝ արձանն է, որտեղ Թամանյանը կանգնած է նահապետի կեցվածքով, մտքերով տարված։ Երրորդը՝ 500 դրամանոցի վրայի նկարն է. ենթադրում եմ, որ այն վերցված է Թամանյանի անձնագրից։ Այստեղ էլ մենք տեսնում ենք լրիվ ուրիշ մարդ՝ հավաքական հայի կերպար։ Այս տարբերությունը բացատրվում է նրանով, որ տարբեր սերունդներ յուրովի են հասկացել Թամանյանին եւ իրենց վերաբերմունքն արտահայտել են այդ պատկերներում։


Մենք Թամանյանին ընկալում ենք որպես միֆ։ Իսկ այս լուսանկարներում տեսնում ենք իսկական մարդ, լրիվ ուրիշ Թամանյան: Սովորաբար իր ներքեւի ծնոտը փակվում է մորուքով եւ չի երեւում, էստեղ՝ երեւում է, տեսնում ենք ներքին շատ լուրջ ուժի տեր անձնավորություն։ Այդ մարդկային որակները շատ թանկ ու նշանակալից են»։
Ալեքսանդր Թամանյանը Ալեքսանդր Թամանյանը

Լուսանկարը` Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտ


Մարկ Գրիգորյանն ասում է՝ երբ թանգարանը նվեր է ստանում, շտապում են այդ մասին տեղեկացնել հանրությանը. արխիվային նյութերը բաց են ուսումնասիրողների համար։

Լուսինե Ղարիբյան




Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին