Երեւան: Մեդիամաքս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հայտարարել է, որ վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո մինչ օրս ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է 29 դատական հայց:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Մելիքյանը տեղեկացրել է, որ միայն վերջին եռամսյակում ԶԼՄ-ների դեմ 11 դատական հայց է ներկայացվել:
Նրա խոսքով, դատական հայցերը հիմնականում ներկայացնում են քաղաքական գործիչները, եւ դրանից ելնելով կարելի է ասել, որ սա “քաղաքական ճնշում է ԶԼՄ-ների վրա”:
Մելիքյանի կարծիքով, վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացնող օրինագիծը պետք է վերանայվի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: