Լավրովը շեշտել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը - Mediamax.am

1248 դիտում

Լավրովը շեշտել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում «շեշտել է Լաչինի միջանցքով երթեւեկության շուտափույթ եւ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին բարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան»:

«Շեշտվել է նաեւ հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարեւորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու համար», - ասված ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին