Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ - Mediamax.am

3154 դիտում

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին:

 

«Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ: Բանակցություններն առայժմ շարունակվում են: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի», - ասվում է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին