Արայիկ Հարությունյանը ողջունել է Արցախ տեղափոխվելու Ռուբեն Վարդանյանի որոշումը - Mediamax.am

4501 դիտում

Արայիկ Հարությունյանը ողջունել է Արցախ տեղափոխվելու Ռուբեն Վարդանյանի որոշումը


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու եւ Արցախի անվտանգության ապահովման ու զարգացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին