Արցախում մեկնաբանել են ադրբեջանցիների այցը Սարսանգի ջրամբար - Mediamax.am

3432 դիտում

Արցախում մեկնաբանել են ադրբեջանցիների այցը Սարսանգի ջրամբար


Լուսանկարը` Norair Chilingaryan


Երեւան: Մեդիամաքս: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ 2020թ. պատերազմից հետո ջրային ռեսուրսների կառավարման, հանրությանը մատակարարվող խմելու եւ ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում։

Արցախի տեղեկատվական շտաբն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններին, ըստ որոնց՝ Ադրբեջանի «Մելիորացիա եւ ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցները՝ Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել են Սարսանգի ջրամբար։

 

Ինչպես հայտնել է տեղեկատվական շտաբը՝ հանդիպումը կայացել է Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը:

 

«Առաջիկայում քննարկումները կշարունակվեն եւ որոշումները կկայացվեն Արցախի շահերից ելնելով՝ հիմք ընդունելով եւ՛ էլեկտրաէներգիայի արտադրության, եւ՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաեւ խմելու եւ ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հանդիպումները կայանում են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին