Իլհամ Ալիեւը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին - Mediamax.am

2588 դիտում

Իլհամ Ալիեւը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ իր երկիրը չունի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ:

«Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք չունենք տարածքային պահանջներ ոչ մի երկրի, այդ թվում` Հայաստանի նկատմամբ»,- ասել եւ Ալիևը` ելույթ ունենալով «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորհրդաժողովում:

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ալիեւն ասել է, որ Ադրբեջանը նախատեսում է երեք տարվա ընթացքում ավարտել հիմնական ենթակառուցվածքային նախագծերը Լեռնային Ղարաբաղի տարածքում:

 

Նա վստահություն է հայտնել, որ այդ ժամանակ «Զանգեզուրի միջանցքն արդեն կգործի»:

 

«Ճանապարհի 40 կմ կառուցումն ավելի երկար չի տեւի: Իհարկե, եթե լինի համակարգում, եւ Հայաստանը չստեղծի արհեստական խոչընդոտներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին