ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարձկանների մասին տեղեկություն չունի - Mediamax.am

2695 դիտում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարձկանների մասին տեղեկություն չունի


Ստանիսլավ Զասը
Ստանիսլավ Զասը

Լուսանկարը` tyt.by


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) տեղեկություն չունի այն մասին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները լքել են տարածաշրջանը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօրվա ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 

«Մենք ունեինք տեղեկություն հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության եւ գործողությունների մասին: Մենք այդ փաստը գնահատում էինք  որպես որոշակի ռիսկ մեր երկրների, մեր դաշինքի համար: Ես դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե որտե՞ղ են այժմ այդ զինյալները», - ասել է նա:

 

Ստանիսլավ Զասը նշել է, որ Հայաստանը չի խնդրել օգտագործել ՀԱՊԿ մեխանիզմները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը օգնելու համար:

 

«Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն չմիջամտեց: Չի կարելի մտածել, որ մեր կազմակերպությունը սահմանափակվել էր միայն իրավիճակը դիտարկելով եւ հրադադարի ռեժիմի ու բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներ հայտնելով: Ոչ, մենք շատ աշխատանք կատարեցինք», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին