Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԼՂ խնդրի կարգավորման ձեւաչափի մասին - Mediamax.am

2991 դիտում

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԼՂ խնդրի կարգավորման ձեւաչափի մասին


Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն

Լուսանկարը` http://www.mfa.gov.tr


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ընդլայնել ղարաբաղյան խնդրի կարգավորման համագործակցության ձեւաչափը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ստամբուլում՝ իրանցի պաշտոնակից Մոհամմադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

«Անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձեւաչափով։ Հարավային Կովկասում կարգավորման ցանկությունը բավարար չէ, համագործակցության միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»,- նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը՝ նշելով երկրների անունները՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։

 

Մեւլյութ Չավուշօղլուն նաեւ նշել է, թե «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից՝ հատկապես Հայաստանի եւ հայ ժողովրդի»։

 

«Այս ուղղությամբ կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին