Լուիս Ալմագրոն կոչ է արել դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ - Mediamax.am

1427 դիտում

Լուիս Ալմագրոն կոչ է արել դադարեցնել ագրեսիան Արցախի դեմ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան պետությունների կազմակերպություն (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն ասել է, որ «ագրեսիան Արցախի դեմ պետք է դադարեցվի»:

«Եթե Ադրբեջանը դադարեցնի իր հարձակումներն Արցախի վրա, հակամարտությունն անմիջապես կավարտվի», - գրել է Լուիս Ալմագրոն:

 

ԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ տարածել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեսաուղերձը Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատան վայրից:

 

Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամներ են Արևմտյան կիսագնդի պետությունների մեծամասնությունը։

 

Լուիս Ալմագրոն 2010-2015 թթ. եղել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին