ՀՀ ԱԳՆ. Հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է - Mediamax.am

1541 դիտում

ՀՀ ԱԳՆ. Հետեւանքների պատասխանատուն Ադրբեջանն է


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսօր շփման գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

«Հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Արցախի ՊԲ-ից ստացված տեղեկությունների համաձայն, այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա, գրոհ է սկսել Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի հարավային ուղղությամբ։ Արցախի ՊԲ կողմից գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հարձակումը ետ շպրտելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին