Ալիեւը խոսել է Մոսկվայի հատուկ միջնորդական դերի մասին - Mediamax.am

11326 դիտում

Ալիեւը խոսել է Մոսկվայի հատուկ միջնորդական դերի մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է , որ Ռուսաստանը օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է: Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն: Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի: Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, նրա դերն ու միջնորդության հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողներինը», - ասել է Ալիեւը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին