Փաշինյան ու Մակրոն. զինյալների ներգրավումը անթույլատրելի է - Mediamax.am

2049 դիտում

Փաշինյան ու Մակրոն. զինյալների ներգրավումը անթույլատրելի է


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հերթական հեռախոսազրույցն են ունեցել, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը կարեւորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար:

 

Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններում:

 

Ֆրանսիայի նախագահը կարեւորել է խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

 

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի եւ այդ երկրի կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը:

 

Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների սերտ համագործակցությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին