Սաուդյան թերթը գրում է Արցախում Թուրքիայի «խելագարության» մասին - Mediamax.am

2466 դիտում

Սաուդյան թերթը գրում է Արցախում Թուրքիայի «խելագարության» մասին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: «Ո՞վ է վերակենդանացրել խելագարությունը Լեռնային Ղարաբաղում» հոդվածում սաուդյան Asharq al-Awsat թերթը գրում է, որ «Մոսկվան կսպասի, թե որ կետին կփորձի հասնել Թուրքիայի նախագահը»:

«Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա դանդաղ կգործի՝ սպասելով Ռուսաստանի հանկարծակի արձագանքին»,- նշում է հոդվածի հեղինակը:

 

«Թուրքիան ձգտում է լինել միջազգային ասպարեզում կարեւոր դերակատար եւ ոչ միայն ընդլայնում է իր ներկայությունը հակամարտության գոտիներում, այլեւ բացում է հակամարտության մի քանի ճակատ եվրոպացիների, արաբների եւ ռուսների հետ` նրանց ազդեցության ավանդական գոտիներում»,- գրում է թերթը:

 

«Ռուսաստանը Կովկասի տարածաշրջանի մի մասն է, որտեղ գերակշռում է, եւ, հետեւաբար, Թուրքիան չի կարող այստեղ շատ հեռու գնալ: Մյուս կողմից, Նախիջեւանի շրջանը բաժանված է Ադրբեջանի Հայաստանի տարածքով: Այն տեղակայված է Թուրքիայի հարեւանությամբ եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ռազմական հենակետը՝ Ադրբեջանին օգնելու համար», - ասում է Asharq al-Awsat-ը:

 

Հեղինակը նաեւ նշում է, որ «թուրքերն իրականացրել են հայերի ցեղասպանությունը, բայց հերքում են դա՝ չնայած առկա ապացույցներին եւ բազմաթիվ երկրների կողմից պատմական փաստի ճանաչմանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին