Մակրոն. Թուրքիան ISIS-ի գրոհայիններին ուղարկել է Ղարաբաղ - Mediamax.am

3854 դիտում

Մակրոն. Թուրքիան ISIS-ի գրոհայիններին ուղարկել է Ղարաբաղ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասել է, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը»:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Մակրոնն ասել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ, որոնք նախապես դուրս էին բերվել Հալեպից, թուրքական Գազիանթեպից (Այնթափ-Մեդիամաքս) փոխադրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Նա ասել է, որ Ռուսաստանը եւս ունի այդ տեղեկությունը:

 

«Դա հաստատված փաստ է, այդ բոլոր մարդիկ կապեր ունեն «Իսլամական պետության» հետ: Ես քննարկել եմ սա Վլադիմիրի Պուտինի հետ, որը հաստատել, որ ՌԴ-ն եւս ունի այդ տեղեկությունը», - ասել է Մակրոնը:

 

«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այս վարքը մենք անընդունելի ենք համարում: Այդ դեպքում կարմիր գիծն արդեն հատված է», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին