Արցախի նախագահ. «Այս անգամ Մոսկվան պետք է խոսի Էրդողանի հետ» - Mediamax.am

2689 դիտում

Արցախի նախագահ. «Այս անգամ Մոսկվան պետք է խոսի Էրդողանի հետ»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խոսել է պատերազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի հնարավոր դերակատարության մասին:

Լրագրողների խնդրանքով զուգահեռներ անցկացնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ, Արայիկ Հարությունյանն ասել է.

 

«Այն ժամանակ ռուսը ի վիճակի էր համոզել Ադրբեջանին եւ խնդրել Հայաստանին: Այսօր Ռուսաստանը պետք է խոսի Հայաստանի եւ Էրդողանի հետ: Ես չգիտեմ, թե որքանով են իրենք պատրաստ խոսել Էրդողանի հետ»:

 

«Թուրքիայի ուղիղ մասնակցությունն այս պատերազմին պատահականություն չէ, վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձեւավորվել: Թուրքիայի ամբիցիաները Հարվային Կովկասի տարածաշրջանի եւ Հայաստանի վերաբերյալ շատ երկար ժամանակ են ձեւավորվել: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվելու, որովհետեւ ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կյանքի գնով պաշտպանել հայրենիքը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին